Վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր. Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր. Փաշինյան

2018-05-07 22:50 , Общество, 1315

Վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր. Փաշինյան

«Վաղը գործադուլ, դասադուլ չենք անում, ես ուղղակի վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր»,-այդ մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը` քաղաքացիներին կոչ անելով վաղը ժամը 11:00-ից հավաքվել Հանրապետության հրապարակում և նշել «Հայաստանի ու հայ ժողովրդի դարակազմիկ հաղթանակը»:

Հանրահավաքի հարթակից ելույթ ունեցավ նաև ժամեր առաջ Հայաստան ժամանած ու անմիջապես հանրահավաքի վայր ուղևորված
System of a Down խմբի մենակատար, աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանը:
Նա նշեց, որ շատ հուզված է ընդունելությունից, ապա շեշտեց, որ տարիներ շարունակ երազել է, որ այս օրը տեսնի ու այժմ հպարտ է, որ կանգնած է ժողովրդի կողքին:

«Հիմա արդեն ամբողջ աշխարհը ձեզ է նայում իբրև դրական օրինակ. երգով, պարով ու ժպիտով հասաք ձեր նպատակին: Աշխարհը տարիներ շարունակ մեզ ճանաչել է ցեղասպանությամբ, երկրաշարժով ու պատերազմով: Բայց այժմ այս շարժումով դուք բարձրացրիք մեր հայ ժողովրդի վարկանիշը»,-հայտարարեց Թանկյանը:

Հիշեցնենք` վաղը 12:00-ին ԱԺ-ում մեկնարկելու է վարչապետի ընտրության երկրորդ փուլի հատուկ նստը, որին քաղաքացիները կարող են հետևել Հանրապետության հրապարակում տեղադրված էկրաններից:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть