«Վեոլիա ջուր»-ը դիմում է բաժանորդներին՝ ջրաչափի ցուցմունքն ուղարկեք ընկերությանը - RadioVan.fm

Онлайн

«Վեոլիա ջուր»-ը դիմում է բաժանորդներին՝ ջրաչափի ցուցմունքն ուղարկեք ընկերությանը

2018-05-04 19:05 , Общество, 4994

«Վեոլիա ջուր»-ը դիմում է բաժանորդներին՝ ջրաչափի ցուցմունքն ուղարկեք ընկերությանը

«Վեոլիա ջուր» ընկերությունը դիմում է բնակիչ բաժանորդներին. թյուրիմացություններից խուսափելու նպատակով, չսպասելով մասնագետ տեսուչի այցին, ջրաչափի ցուցմունքը հաղորդեք անմիջապես ընկերությանը: Տարածած տեղեկատվությամբ ընկերությունը մատնանշում է նաև փոխանցման եղանակները.

Նշենք, որ բազմաբնակարան շենքերի բնակարանների ցուցմունքները մասնագետ-տեսուչի կողմից գրանցվում է 2 ամիսը մեկ` նկարելով ջրաչափերը։ Իսկ մասնավոր տնատիրությունների դեպքում` յուրաքանչյուր ամիս:

Համաձայն «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (Կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման» պայմանագրի 3-րդ գլխի 4-րդ կետի 3-րդ ենթակետի` Բաժանորդը պարտավոր է մատակարարի ներկայացուցչի կողմից ծառայողական վկայական ներկայացնելու դեպքում չխոչընդոտել նրա մուտքն իր սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք` առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման, ապօրինի միացման կամ առևտրային հաշվառքի սարքի (անկախ դրա պատկանելիությունից) խախտման դեպքերի առկայության համատեղ ստուգման նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть