Վաղ առավոտից փակ փողոցներ՝ մայրաքաղաքում և մարզերում - RadioVan.fm

Онлайн

Վաղ առավոտից փակ փողոցներ՝ մայրաքաղաքում և մարզերում

2018-05-02 11:25 , Общество, 1797

Վաղ առավոտից փակ փողոցներ՝ մայրաքաղաքում և մարզերում

Վաղ առավոտից կաթվածահար է երթևեկությունը մայրաքաղաքի գլխավոր փողոցներում ու պողոտաներում, փակ են նաև միջքաղաքային և համայնքային մի շարք ավտոճանապարհներ.

Ցուցարարներն իրենց բողոքն են հայտնում երեկ ԱԺ-ում Հանրապետական մեծամասնության կողմից վարչապետի ընտրության քվերակության առնչությամբ:

ՀՀ քաղաքացիները ճանապարհների երթևեկելի հատվածները փակել են ինչով կարող են՝ մեքենաներ, նստարաններ, հեծանիվներ, աղբամաններ, վերջինների տեղադրման հարցում, ի դեպ, ցուցարարներին օգնում են նաև «Սանիթեքի» աշխատակիցները:

Խաղաղ անհնազանդության գործողությունների շրջանակում ճանապարհների փակումն ուղեկցվում է խաղերով, երգով, պարով, անգամ, ինքնաբուխ ծաղիկ նվիրելու ակցիաներով:

Ցուցարարները փակել են նաև օդանավակայան տանող ճանապարհը, Սևան-Երևան մայրուղին, Գյումրի-Երևան երկաթուղին: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Քաղաքացիների կողմից երկաթուղային գծանցների արգելափակման պատճառով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համաձայնեցմամբ, ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումների և ներհանրապետական ուղևորափոխադրումների իրականացումը՝ մինչև արգելափակումների վերացումը: Գնացքների շարժը կասեցված է այդ թվում երկաթուղային գծերն արգելափակած քաղաքացիների անվտանգության ապահովման համար, քանի որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր»:

Հիշեցնենք, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, «Իմ քայլը» համաժողովրդական շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում վարչապետ ընտրվելու համար չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 55 պատգամավոր: Քվեարկությունից հետո նա միացավ Հանրապետության հրապարակում շուրջ 12 ժամ իրեն սպասող և տեղից ԱԺ նիստին ողջ օրը հետևած քաղաքացիներին՝ կոչ անելով նրանց այսօր, 18:15-ից, Հանրապետության ողջ տարածքում վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть