Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի հանրահավաքին սպասելիս - RadioVan.fm

Онлайн

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի հանրահավաքին սպասելիս

2018-05-02 17:11 , Общество, 1536

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի հանրահավաքին սպասելիս

Հանրապետության հրապարակի հարակից փողոցներում այս պահին երթևեկությունը կաթվածահար է, քաղաքացիները շարունակում են խմբերով հավաքվել մայրաքաղաքի սրտում, ուր այսօր՝ 19:00-ին նախանշված է Հանրապետականի հետագա իշխանավարման դեմ ծավալված «Իմ քայլը» շարժման հանրահավաքը:

Նշենք՝ երեկ երեկոյան ԱԺ-ի հատուկ նիստից հետո, որի ընթացքում քննարկվեց և մերժվեց վարչապետի միակ թեկնածուի ընտրության հարցը, քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանը միացավ Հանրապետության հրապարակում շուրջ 12 ժամ իրեն սպասող քաղաքացիներին՝ կոչ անելով նրանց այսօր 08:15-ից Հանրապետության ողջ տարածքում վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

Նա հայտարարեց նաև այսօր, 19:00-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին:

Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, «Իմ քայլը» համաժողովրդական շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում վարչապետ ընտրվելու համար չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 55 պատգամավոր:

Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը մայիսի 8-ին է:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть