Այսօր ԱԺ-ում ուղիղ կեսօրից սկսված հատուկ նիստը րոպեներ առաջ՝ 20:50-ին, ավարտվեց: Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 45, դեմ՝ 55 պատգամավոր։
Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու համար չբավարարեց 8 ձայն։
Նշենք նաև, որ 58 մանդատ ունեցող քաղաքական մեծամասնությունից Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 1 պատգամավոր` Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Հիշեցնենք՝ ըստ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի՝ Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այսինքն, 105 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ ընտրվելու համար բավարար է 53 ձայնը:
Վարչապետի ընտրության հարցով խորհրդարանը նիստ կգումարի 7 օր անց: Ընտրության այդ հնարավորության ձախողման դեպքում՝ ԱԺ-ն կարձակվի:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան