«Դաշնակցության դիրքորոշումը նույնն է և անփոփոխ է, մենք որոշել ենք և այսօր քվերակելու ենք հօգուտ Նիկոլ Փաշինյանի: Մեր դիրքորոշման նպատակը հաստակ է՝ հասնել այնպիսի հանգուցալուծման, որից կշահի մեր ողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում». վարչապետի ընտրության հարցով ԱԺ հատուկ նիստում իր ելույթում ընդգծեց «Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության» ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով իր կուսակից Աղվան Վարդանյանի քիչ առաջ ԱԺ ամբիոնից հնչեցրած որոշմանը, ըստ որի պատգամավորը, հրաժարվեց մասնակցել վարչապետի թեկնածուի քվերակությանը:
«Աղվան Վարդանյանի որոշումը իր իսկ խմբակցության համար անակնկալ էր, մենք հարգում ենք խղճով և համոզմունքով քվեարկելու նրա սահմանադրական իրավունքը, բայց սա դաշնակցությունն է և ունի իր ավանդույթները, նրա կատարած քայլը այդ ավանդույթների դեմ էր և մենք, բնականաբար, այդ պահվածքին անպայման համապատասխան գնահատական կտանք»,-հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Կատարվածի առնչությամբ հայտարարություն տարածեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը՝ հայտնելով, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը:
«Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը», - ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի տարածած հաղորդագրությունում:
ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը:
Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարեց, որ մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ որոշում են կայացրել։
«ՀՅԴ» խմբակցությունը 7 պատգամավոր ունի: