100 օտարերկրյա լրագրող կլուսաբանի ՀՀ վարչապետի ընտրությունը - RadioVan.fm

Онлайн

100 օտարերկրյա լրագրող կլուսաբանի ՀՀ վարչապետի ընտրությունը

2018-04-30 23:45 , Общество, 1033

100 օտարերկրյա լրագրող կլուսաբանի ՀՀ վարչապետի ընտրությունը

Հայաստանի արտգործնախարարությունում միջազգային խոշոր լրատվամիջոցների ավելի քան 100 լրագրող է հավատարմագրվել ՀՀ վարչապետի վաղը կայանալիք ընտրությունը լուսաբանելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի ֆեյսբուքյան էջում կատարած գրառումից:

Հիշեցնենք` վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը ԱԺ-ում գումարվելու է վաղը` մայիսի 1-ին: Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է:

Лента

Рекомендуем посмотреть