Մայիսի 1-ին առավոտից հավաքվեք Հանրապետության հրապարակում. Փաշինյանը կոչ է անում - RadioVan.fm

Онлайн

Մայիսի 1-ին առավոտից հավաքվեք Հանրապետության հրապարակում. Փաշինյանը կոչ է անում

2018-04-30 21:35 , Общество, 1212

Մայիսի 1-ին առավոտից հավաքվեք Հանրապետության հրապարակում. Փաշինյանը կոչ է անում

Վաղը ՀՀ-ում ճանապարհներ չեն փակվի, խաղաղ անհնազանդության բողոքի գործողություններ տեղի չեն ունենա. քիչ առաջ Հանրապետության հրապարակում հանրահավաքի հարթակից հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` քաղաքացիներին կոչ անելով առավոտյան 11:00-ից հավաքվել հրապարակում և այնտեղ տեղադրված էկրաններից հետևել վարչապետի ընտրության հարցով ԱԺ-ում գումարվելիք հատուկ նիստին:

«Հայ ժողովուրդը պետք է տոնի իր սեփական հաղթանակը, իր անշրջելի հաղթանակը։ ՀՀ-ում դեռ կփոխվեն, դեռ իրար հետևից կգան և կգնան վարչապետեր, կառավարություններ, ԱԺ-ներ, նախագահներ, նախարարներ ու պատգամավորներ, բայց ՀՀ-ում չի փոխվելու ամենակարևորն ու հիմնականը՝ «Մենք ենք տերը մեր երկրի»»,- հայտարարեց Փաշինյանը։

«Իմ քայլը» համաժողովրդական շարժման առաջնորդ, այսօր արդեն պաշտոնապես ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 1-ին, առավոտյան ժամը 8։00-ից, կրկին փողոց դուրս գալու և «Երևանի փողոցներն ու հրապարակները հեղեղելու» վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած կոչը մինչ այսօր առավոտ օրակարգում էր:

Նշենք, որ ԱԺ նիստը գումարվելու է վաղը` 12:00-ին: Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Ազգային ժողովի 4 խմբակցություններից 3-ը հայտարարել են, որ պաշտպանելու են նրա թեկնածությունը, իսկ Հանրապետական մեծամասնությունը հայտարարել է, թե չի խոչընդոտելու այդ ընտրությանը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть