ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր հանդես է եկել տնտեսվարող սուբյեկտների շրջանում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում անցկացված պետական վերահսկողության արդյունքների ներկայացմամբ: Վերահսկողությունն իրականացվել է ինչպես ոլորտային, այնպես էլ՝ սեզոնային ռիսկերի վրա հիմնվելով:
Այսպես՝ զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում վերահսկողություն է իրականացվել 34 տնտեսավարող սուբյեկտի մոտ, արդյունքում 16-ի արտադրական գործընթացը ժամանակավորապես կասեցվել է:
Պաղպաղակի իրացման շուկայում 14 տնտեսվարողի մոտ անցկացված ստուգումների արդյունքում կասեցվել է պաղպաղակի 4 և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 13 տնտեսավարողի արտադրական գործընթացը: Վերահսկողությունն այդ ուղղությամբ գտնվում է ընթացի մեջ:
Հացի արտադրության ոլորտում դեռևս նախորդ տարվա վերջից սկսած ստուգումների արդյունքում 20 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն է կասեցվել՝ հիմնականում պայմանավորված սանիտարահիգիենիկ պայմանների անհամապատասխանությամբ: Ծառայության հրահանգով, ընդգծենք, սեպտեմբերի 1-ից սկսած, հաց-հացաբուլկեղենը և միսը պետք է տեղախոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող տանսպորտային միջոցներով, որի մասին արդեն իսկ ծանուցումներ է ուղարկվել 1316 տնտեսվարողի:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ընդհանուր առմամբ 35 տնտեսավարող սուբյեկտի արտադրական գործընթաց է կասեցրել: Ամբողջական արդյունքները կհրապարակվեն վերահսկողության ավարտից հետո: