1000+10 000. ոչ աշխատանքային օրերին սահմանային անցակետերում ելքի վիզան՝ այդ գումարով - RadioVan.fm

Онлайн

1000+10 000. ոչ աշխատանքային օրերին սահմանային անցակետերում ելքի վիզան՝ այդ գումարով

2018-05-01 15:11 , Общество, 1747

1000+10 000. ոչ աշխատանքային օրերին սահմանային անցակետերում ելքի վիզան՝ այդ գումարով

Հանրապետությունում ոչ աշխատանքային օրերով պայմանավորված՝ Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել երկրից մեկնել ցանկացող քաղաքացիներին ուղղված իրազեկող գրառմամբ:

Այն ամբողջությամբ՝ ստորև.

Եթե քաղաքացին ցանկանում է ճամփորդել և հին նմուշի անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար չի դիմել (հանրության մոտ ընդունված է անվանել ելքի վիզա կամ թույլտվություն), իսկ օրը ոչ աշխատանքային է կամ աշխատանքային ժամն ավարտվել է, երկրից դուրս գալիս սահմանային անցման ցանկացած կետում կարող է դիմել նշված գործողության համար (ծառայությունը գործում է շուրջօրյա, 24/7 ռեժիմով):

Սահմանային անցման կետում նշված գործուղության համար գանձվում է պետական տուրք մեկ տարվա համար 1.000 դրամ և անկախ տարիների քանակից՝ միանվագ 10.000 դրամ պետական տուրք (օրինակ՝ 3 տարվա վավերացման համար քաղաքացին վճարելու է 3.000+10.000 դրամ)։

Անհրաժեշտ է ընդունել նաև ի գիտություն, որ մինչև 35 տարեկան զինապարտ քաղաքացիներն իրենց հետ պետք է ունենան զինգրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ, իսկ զինծառայությունից տարկետում ունենալու դեպքում` այն հավաստող փաստաթուղթ:

Лента

Рекомендуем посмотреть