ՀՀ նախագահը բոլորին կոչ է անում դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն - RadioVan.fm

Онлайн

ՀՀ նախագահը բոլորին կոչ է անում դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն

2018-05-01 12:30 , Общество, 1120

ՀՀ նախագահը բոլորին կոչ է անում դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդես է եկել կոչով, որում, մասնավորապես, ասված է.

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության, ինչպես նաև ողջ աշխարհի ուշադրությունը սևեռվել է Երևանի վրա:

Այս վճռորոշ պահին կոչ եմ անում բոլորին՝ Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքական ուժերին, պետական ողջ համակարգին, մեր հասարակության տարբեր շերտերին, երիտասարդներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և ողջախոհություն, ցանկացած քայլի և գործողության դիմելիս մնալ օրենքի և Սահմանադրության շրջանակներում՝ ի շահ մեր պետության և ժողովրդի:

Лента

Рекомендуем посмотреть