Այս րոպեներին ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության՝ բողոքի ինքնաբուխ շարժում է սկսվել ինչպես ՀՀ մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզային մի շարք համայնքներում:
Բողոքի են դուրս եկել Գյումրի, Վանաձոր քաղաքներում, Սառնաղբյուրի բնակիչները փակել են Գյումրի-Երևան մայրուղին: Բողոքի երթ են կազմակերպել Արագածավան գյուղում:
Հազարավոր ուսանողներ և ուսուցիչներ այս պահին ընթացող բողոքի երթերի շարքերում են:
Մայրաքաղաքում մի շարք տոնավաճառների՝ Սուրմալուի, Վերնիսաժի, Ոսկու շուկայի և մի շարք խանութների 10-յակաշխատակիցներ դադարեցրել են գործը՝ միանալով երևանյան փողոցներում ընթացող երթին: