Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ - RadioVan.fm

Онлайн

Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ

2018-04-23 10:55 , Общество, 1156

Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ

Երեկ առավոտյան Արցախի փողոցում երթի ընթացքից ոստիկանության կողմից հարկադրաբար հեռացված «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ: Այդ մասին քիչ առաջ «Ռադիո Վանի»-ի թղթակցին հայտնել է Փաշինյանի փաստաբան Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ այս պահին ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պատգամավորի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ:

Բադասյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակով կոպտորեն խախտվում է Նիկոլ Փաշինյանի պաշտպանության իրավունքը։

Նշենք, երեկ երեկոյան քննիչ Թադևոսյանը զանգահարել է Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, և հայտնել, որ պատգամավորը ոստիկանության Սևանի բաժնում է։ Փաստաբանն այնուհետ, ցանկանալով տեսակցել իր պաշտպանյալին, տեղեկացվել է, որ, նա, թեև օրվա ընթացքում գտնվել է Սևանի բաժնում, այդուհանդերձ, այս պահին այնտեղ չէ, իսկ տեղեկատվություն նրա գտնվելու վայրի մասին՝ չկա:

Лента

Рекомендуем посмотреть