«Հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից»` տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով՝ հավաքից հեռացնելու դեպքում մասնակիցը պարտավոր է անհապաղ հեռանալ հավաքի վայրից։
Ոստիկանությունը հերթական անգամ դիմում է քաղաքացիներին՝ հավաքը դադարեցնելու մասին որոշումները ուժի մեջ են, ուստի քաղաքացիները պարտավոր են հեռու մնալ հավաքի վայրից, քանի որ միայն նման կերպով կարող է ոստիկանությունը ձեռնպահ մնալ պատասխանատվության և հարկադրանքի միջոցներ կիրառելուց",-նշում է ոստիկանությունը` տարածած հայտարարությունում:
Հավաքի մասնակիցները վերադառնում են Հանրապետության հրապարակ: