ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը, մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նախաքննության շահերից ելնելով այս պահին այլ մանրամասներ հաղորդել չեն կարող:
Հիշեցնենք՝ նախօրեին Արմավիրում սպանված էին գտել մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանին, ով հուլիսի 22-ից անհետ կորած էր համարվում: Սիմոնյանի մարմինը հայտնաբերվեց կապկպված վիճակում, Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի մոտ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում։