«Ո՞վ է ձևավորելու նոր ԱԺ՝ էն 20, 30 հոգի՞ն». Սերժ Սարգսյանն անդրադարձել է վերջին զարգացումներին - RadioVan.fm

Онлайн

«Ո՞վ է ձևավորելու նոր ԱԺ՝ էն 20, 30 հոգի՞ն». Սերժ Սարգսյանն անդրադարձել է վերջին զարգացումներին

2018-04-20 15:29 , Политика, 3310

«Ո՞վ է ձևավորելու նոր ԱԺ՝ էն 20, 30 հոգի՞ն». Սերժ Սարգսյանն անդրադարձել է վերջին զարգացումներին

«Այս պահին, հենց այսօր երթ անողների մեծ մասը հետաքրքրությունից դրդված է անում»,- ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում՝ անդրադառնալով հայաստանյան վերջին զարգացումներին:

«Ովքեր փորձում են անօրինական ճանապարհով անհամաչափորեն ուրիշների իրավունքները խախտել, մի պահ պիտի կանգ առնեն ու մտածեն՝ էս ի՞նչ ենք անում: Ո՞ր երկրում են կարողացել, այդպիսի խնդիրներ ունենալով, հաջողության հասնել անկայունության միջոցով: Բոլորի համար պարզ է, չէ՞, թե անկայունությունը ինչ է բերելու»,-ասել է նորընտիր վարչապետը՝ ընդգծելով, որ գործողությունների մեջ տրամաբանություն պետք է լինի:

«Ո՞րն է տրամաբանությունը: Պրոցեսը, ենթադրենք, տեղի չի ունեցել, իրենք խափանել են: Խափանել են հաջորդ անգամ, էդ պրոցեսը տեղի չի ունեցել, ի՞նչ է լինելու հետո: Այսինքն Սահմանադրության համաձայն ԱԺ-ն պետք է ցրվի: Ո՞վ է ձևավորելու նոր ԱԺ՝ էն 20, 30 հոգի՞ն, ո՞վ, ո՞նց են ընտրություն կազմակերպելու, էդ նույն ձևո՞վ. ուժով մտնելու են տու՞ն, մարդկանց բերեն ընտրատեղամաս և ասեն՝ քվեարկեք: Ախր, գործողությունը պտի նպատակ ունենա»,-ասել է Սերժ Սարգսյանը, ում խոսքով՝ ինքը ինչ որ չափով հասկանում է ցուցարարների նպատակը.

«Իրենք չէին ուզում, որ տեղի ունենար ԱԺ նիստը, բայց տեղի ա ունեցել: Հիմա ի՞նչ են ուզում, ուզում են գալ մտնել էս շենք, իրե՞նք կառավարել: Ենթադրենք, ինչ-որ մի պահ իրենց դա հաջողվեց, հետո՞, իրենց ո՞վ ա ընդունելու: Իրենք, ի՞նչ ա, դառնալու են օրինական, լեգիտիմ իշխանությո՞ւն: Սերժ Սարգսյանը լինելու է ոչ լեգիտիմ, ժողովրդին գրգռող, իսկ իրենք ժողովրդին հանգստացնող ու լեգիտի՞մ: Երբ որ մարդկանց գործողությունների մեջ տրամաբանություն չկա՝ շատ դժվար է հասկանալ, թե դեպքերը դեպի ուր կզարգանան: Ցավոք սրտի, մի անգամ մենք արդեն անցել ենք այդ դառը ճանապարհը: Եթե ուզում են՝ մի անգամ էլ անցնենք... ինչ ասեմ»:

Նրա խոսքերով՝ իշխանությունները և իրավապահ մարմինները ամեն ինչ անելու են, որ խուսափեն նման հանգուցալուծումից:

Лента

Рекомендуем посмотреть