Սերժ Սարգսյանը խոստանում է թոշակի և աշխատավարձի բարձրացում - RadioVan.fm

Онлайн

Սերժ Սարգսյանը խոստանում է թոշակի և աշխատավարձի բարձրացում

2018-04-20 14:56 , Общество, 2263

Սերժ Սարգսյանը խոստանում է թոշակի և աշխատավարձի բարձրացում

2019թ-ի հունվարի 1-ից, հավանաբար, թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում կլինի: Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

«Արդեն կառավարությունը ծրագրել է և, կարծում եմ, մենք ընդամենը շաբաթների ընթացքում որոշակի փոփոխություն կմտցնենք հարկային օրենսգրքում նվազեցնելու մարդկանց եկամտահարկը: Ծրագրված է և, ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացում կլինի»,-մասնավորապես նշել է նա:

Այդ բոլոր հնարավորությունները, սակայն, ըստ Սերժ Սարգսյանի, տալիս է հանգիստ, հանդարտ կյանքը, տնտեսական զարգացումը, առաջխաղացումը:

«Նորից եմ կրկնում՝ որևէ մեկը չի կարող 5, 10, 15 տարում ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլորն այդ պայմաններից գոհ լինեն: Եվ այս 25-26 տարիների ընթացքում, եթե հաշվի առնենք բոլոր այն խնդիրները, որ եղել են Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների առջև, մեր երկիրը վատ չի զարգացել: Ես չեմ ասում, որ լավ է: Ինչքան էլ լավ լինի, միշտ իմ գնահատականը լինելու է, որ ավելին կարող էինք անել»,-նշել է ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:

Лента

Рекомендуем посмотреть