Ռուսաստանում ծխող ու ալկոհոլ օգտագործող հղիներին առաջարկվում է տուգանել - RadioVan.fm

Онлайн

Ռուսաստանում ծխող ու ալկոհոլ օգտագործող հղիներին առաջարկվում է տուգանել

2018-04-19 17:42 , Мир, 1261

Ռուսաստանում ծխող ու ալկոհոլ օգտագործող հղիներին առաջարկվում է տուգանել

Ռուսաստանում առաջարկում են վարչական պատասխանատվության ենթարկել այն կանանց, որոնք հղիության ընթացքում ալկոհոլ կամ ծխախոտ կօգտագործեն:

Lenta.ru-ի տեղեկացմամբ՝ նման փոփոխություններ առաջարկող օրինագիծ է ներկայացրել պատգամավոր Վլադիմիր Պետրովը: Պատգամավորն առաջարկել է որպես պատիժ սահմանել 4-5 հազար ռուբլի տուգանք և կանխարգելման նպատակով հաշվառման տակ վերցնել:

«Նախագծով առաջարկվում է նաև ամրագրել, որ վաճառողը պետք է ալկոհոլ կամ ծխախոտ ձեռք բերել ցանկացող կնոջից պահանջի փաստաթուղթ, որը կհավաստի, որ նա հղի չէ»,-օրինագծից մեջբերում է անում ինտերնետային պարբերականը:

Նշվում է, որ այդ պահանջներին չենթարկվող վաճառողները ևս կտուգանվեն: Իրավաբանական անձանց համար որպես նվազագույն պատժաչափ նախատեսված է միլիոն ռուբլի:

Лента

Рекомендуем посмотреть