Այսօր՝ ապրիլի 19-ին անցկացվող հանրային հավաքի և երթի համար «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան Երևանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել, հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել: Այս մասին քիչ առաջ հայտարարություն տարածեց Երևանի քաղաքապետարանը։
Նշենք, որ այսօր առավոտից «Իմ քայլը» նախաձեռնության անդամները՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի երթ են անցկացնում մայրաքաղաքի փողոցներով: Երթի մասնակիցները հայտարարել են այսօր, ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքի մասին
Քաղաքապետարանից միաժամանակ նշում են, որ ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք և երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը գրավոր իրազեկումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն հավաքը և երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները և երթերը անցկացվել են այլ վայերերում և փողոցներով):