ԱԺ-ում մեկնարկել է վարչապետի ընտրության հատուկ նիստը - RadioVan.fm

Онлайн

ԱԺ-ում մեկնարկել է վարչապետի ընտրության հատուկ նիստը  

2018-04-17 12:57 , Политика, 2763

ԱԺ-ում մեկնարկել է վարչապետի ընտրության հատուկ նիստը

Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը, որի ընթացքում նախատեսված է քննարկել Հայաստանի վարչապետի ընտրության հարցը:

Իշխող քաղաքական կոալիցիան՝ ի դեմս Հայաստանի Հանրապետական և Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների, վարչապետի պաշտոնում առաջադրել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հետևեք հատուկ նիստին՝ ուղիղ հեռարձակմամբ.


Նշենք նաև, որ վարչապետի թեկնածու առաջադրելու մասին ՀՀԿ և ՀՅԴ խմբակցության որոշումներից զատ՝ պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնություն է տվել նաև Սերժ Սարգսյանը.

Վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքից բացի ներկայացված է նաև Սերժ Սարգսյանի կենսագրությունը և դիպլոմի պատճենը.

Լուսանկարը՝ Photolure-ի

Лента

Рекомендуем посмотреть