ԱԺ-ում այսօր կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության և ՀՅԴ համատեղ նիստից հետո իշխող կոալիցիան Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Այդ մասին րոպեներ տևած նիստից հետո լրագրողներին հայտնել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ շաբաթ օրը՝ ապրիլի 14-ին, Ծաղկաձորում կայացել է ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի արտագնա նիստը, որում ՀՀԿ–ից վարչապետի պաշտոնում միաձայն առաջադրվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
Վարչապետի ընտրությունը կկայանա վաղը՝ 12։00-ին. պատգամավորները ՀՀ գործադիր մարմնի ղեկավար կընտրեն ԱԺ հատուկ գումարվող նիստում՝ բաց քվերակությամբ: