Տավուշում ական է պայթել. տուժած գյուղացիների վերջույթներն ամպուտացվել են - RadioVan.fm

Онлайн

Տավուշում ական է պայթել. տուժած գյուղացիների վերջույթներն ամպուտացվել են

2018-04-13 17:03 , Общество, 1381

Տավուշում ական է պայթել. տուժած գյուղացիների վերջույթներն ամպուտացվել են

Տավուշի մարզի Այգեձոր համայնքում նախօրեին՝ 14:30-ի սահմաններում, գյուղի երեք բնակիչ խոտաբույսեր հավաքելու նպատակով մուտք ենգործել ՊՆ N զորամասի մարտական դիրքերի միջանկյալ տարածք, որտեղական է պայթել, ինչի հետևանքով բնակիչները ստացել են վնասվածքներ։

«Բնակիչներից մեկն ստացել է ականապայթյունային վիրավորում՝ աջ բազկի ստորին երրորդի տրավմատիկ ամպուտացիա, մարմնի աջ և ձախ կեսերի բազմաթիվ բեկորային վնասվածքներ, իսկ մյուս երկուսը՝ ականապայթյունային վիրավորում՝ ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա»,-հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ բնակիչների ականապայթյունային վիրավորում ստանալու դեպքի առթիվ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալի պետ, վիրաբույժ Էդուարդ Գրիգորյանի փոխանցմամբ՝ տուժածները վիրահատվել են՝ անդամահատվել է նրանցից երկուսի ոտքը, երրորդի ձեռքը։ Հիվանդների վիճակն այս պահին գնահատվում է բավարար։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть