Արագաչափերի առկայության մասին ցուցանակներին կից արագության սահմանափակման նշումներ կտեղադրվեն. Կարեն Կարապետյանը հանձնարարել է - RadioVan.fm

Онлайн

Արագաչափերի առկայության մասին ցուցանակներին կից արագության սահմանափակման նշումներ կտեղադրվեն. Կարեն Կարապետյանը հանձնարարել է

2018-04-12 17:25 , Общество, 1254

Արագաչափերի առկայության մասին ցուցանակներին կից արագության սահմանափակման նշումներ կտեղադրվեն. Կարեն Կարապետյանը հանձնարարել է

Ճանապարհային նշանների անհամապատասխանությունները վերացնելու նպատակով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանձնարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարների պաշտոնակատարներին, ինչպես նաև ոստիկանության պետին 1-ամսյա ժամկետում համատեղ քննարկել և, համաձայնեցնելով ոստիկանության հետ, միջոցներ ձեռնարկել ճանապարհային նշանների անհամապատասխանությունների վերացման, բնակավայրերի սկզբի և վերջի նշանների և արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից առավելագույն արագության սահմանափակման նշումներ տեղադրելու ուղղությամբ։

«Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներին տեղադրված մի շարք ճանապարհային նշանների ուսումնասիրման արդյունքում վերհանվել են համապատասխան նշանների անհամապատասխանություններ, որոնք կարող են տարընկալում առաջացնել վարորդների համար։ Միաժամանակ արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից կարող են տեղադրված լինել նաև արագության սահմանափակման վերաբերյալ նշումներ»,-ՀՀ կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ նշել է վարչապետի պաշտոնակատարը։

ՀՀ կառավարության նիստերն այսօրվանից սկսած անցկացվելու են դռնփակ ռեժիմում:

Лента

Рекомендуем посмотреть