Հայ աշակերտները հնարավոր է գնահատվեն միջազգային ծրագրով - RadioVan.fm

Онлайн

Հայ աշակերտները հնարավոր է գնահատվեն միջազգային ծրագրով

2018-04-12 16:40 , Образование, 2771

Հայ աշակերտները հնարավոր է գնահատվեն միջազգային ծրագրով

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանդես է եկել կրթական համակարգի միջազգայնացման նոր նախաձեռնությամբ: Նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ Հայաստանն առաջիկայում կարող է անդամակցել Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին (PISA),որըՏնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից ստեղծված միջազգային գնահատման և վերլուծական գործիք է, որը հնարավորություն է տալիսհամեմատել և համադրել ազգային կրթության համակարգն այլ երկրների կրթության համակարգերի հետ՝համապատասխանաստիճանում:

«Համակարգի գնահատումըկատարվում է 15 տարեկան սովորողների շրջանումգիտելիքների և հմտությունների ստուգմամբ՝ թեստային առաջադրանքների տարբերակով՝ համակարգչի միջոցով: PISA-ի առաջադրանքները4 ուղղությամբ են կազմվում՝ ընթերցանություն, մաթեմատիկա, բնագիտություն և համակարագչային իմացություն:Աշակերտների միջազգային գնահատման ծրագիրը (PISA)օգնում է վերհանել ազգային կրթության համակարգի խնդիրներն ու բացթողումները, որը կարող է արդյունավետ հիմք հանդիսանալ կրթության քաղաքականության մշակման համար: PISA համակարգով իրենց գիտելիքներն են ստուգելավելի քան 549 հազարսովորողներ՝ աշխարհի շուրջ 80 երկրներից, այդ թվում 44 –ըմիջին եկամուտներ ունեցող: Մինչև հունիս PISA-ի ղեկավարությունը պետք է որոշում կայացնի Հայաստանի անդամակցության վերաբերյալ»,-նշում են ՀՀ կրթական գերատեսչությունից:

Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին անդամակցում են կրթությանհամաշխարհային առաջատար համարվող մի շարքերկրներ, մասնավորապես՝Սինգապուրը, Ճապոնիան, Կանադան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Կենտրոնական Եվրոպայի և Ասիայիերկրները: Տարածաշրջանային երկրներից համակարգին անդամակցում են Ռուսաստանը, Վրաստանը, Թուրքիան, Մոլդովան և այլն:

Лента

Рекомендуем посмотреть