Ալժիրում ռազմական ինքնաթիռ է կործանվել. հաղորդվում է շուրջ 257 զոհի մասին - RadioVan.fm

Онлайн

Ալժիրում ռազմական ինքնաթիռ է կործանվել. հաղորդվում է շուրջ 257 զոհի մասին

2018-04-11 16:20 , Мир, 1453

Ալժիրում ռազմական ինքնաթիռ է կործանվել. հաղորդվում է շուրջ 257 զոհի մասին

Այսօր Ալժիրում, տեղի ժամանակով առավոտյան 08:00-ի սահմաններում, ռազմական ինքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռն ընկել է օդ բարձրանալուց րոպեներ անց: Ուղևորների մեծ մասը եղել են զինվորականներ:

Հաղորդվում է, որ աղետի ենթարկված ինքնաթիռն ուղևորվում էր երկրի հյուսիսից հարավ-արևմուտք:

«Ռոյթերս»-ը հաղորդում է առնվազն 100 զոհի մասին, իսկ «Sky News Arabia»-ն հղում անելով իր աղբյուրին՝ հայտնում է ինքնաթիռի կործանման հետևանքով 257 զոհի մասին:

Վթարի հնարավոր պատճառն, ըստ նախնական վարկածի, կարող է լինել տեխնիկական անսարքությունը:

Лента

Рекомендуем посмотреть