ՀՀ ԿԳ նախարարությունը մտադիր է գալիք ուսումնական տարվա սկզբին ֆինանսական կրթությունը ներդնել հանրապետության մոտ 350 դպրոցներում: Ինչպես հայտնի է փորձնական ծրագիրը այս ուսումնական տարվա սկզբից կիրառվում է ՀՀ հիմնական և ավագ13 դպրոցում: Ֆինանսական կրթության բաղադրիչնինտեգրված է 2-10-րդ դասարանների«Ես և շրջակա միջավայրը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների ծրագրերում: Նախարարությունից մանրամասնում են, որ նշված առարկաների ծրագրերում աշակերտները ստանում են գիտելիքներ վարկերի և ավանդների տեսակների, տոկոսագումարների, աշխատավարձերից կատարվող հարկային պահումների, եկամուտների և ծախսերի հաշվարկի, բյուջեի տնօրինման և ֆինանսական կրթությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
Ծրագրի ընթացքը և արդյունավետությունը քննարկելու նպատակովկրթական գերատեսչությունում այսօր քննարկում է տեղի ունեցել՝ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախարարության մամլո ծառայությունից հայտնում են, որ քննարկմանը մասնակից ուսուցիչների գնահատմամբ ծրագրի ներդրումն արդյունավետ է: Նրանց փոխանցմամբ՝ հատկապես բարձր դասարանների աշակերտները հիմնականում հետաքրքրված ենվարկերով և ավտովարկերով, բիզնեսիհամար նախատեսվածհարկերով, աշխատավարձի հաշվարկով:
Հավելենք, որ Ֆինանսական կրթության փորձնական ծրագիրը հանրակրթական դպրոցներում իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ: