Պաշտպանության բանակը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնելու արտակարգ միջադեպերը. Արցախի ռազմական գերատեսչությունը վստահեցնում է - RadioVan.fm

Онлайн

Պաշտպանության բանակը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնելու արտակարգ միջադեպերը. Արցախի ռազմական գերատեսչությունը վստահեցնում է

2018-04-10 14:15 , Общество, 1321

Պաշտպանության բանակը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնելու արտակարգ միջադեպերը. Արցախի ռազմական գերատեսչությունը վստահեցնում է

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ բանակում տեղ գտնող արտակարգ պատահարների մասին ոչ պաշտոնական աղբյուրներից ստացվածտեղեկությունները տարածելու գայթակղությունից:

«Համոզված եղեք, որ պաշտպանության բանակը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնելու արձանագրված արտակարգ միջադեպերը: Պարզապես անհրաժեշտ է հասկանալ, որմեր կողմից տեղեկատվության <<ուշացումով>> տարածումը պայմանավորված է պատահարի իրականպատճառները ճշտելու, կատարվածի մասին ծնողներին իրազեկելու (որպեսզի վերջիններս դեպքի մասին չտեղեկանան համացանցից) և մի շարք այլ օբյեկտիվ հանգամանքներով»,-նշում են Արցախի ռազմական գերատեսչությունից՝ կոչ անելով լրատվամիջոցներին ըմբռնումով ընդունել իրենց հորդորը ևհետևել պաշտոնական տեղեկատվությանը:

Лента

Рекомендуем посмотреть