Դեղատներում դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի բազմաթիվ խախտումներ են արձանագրվել - RadioVan.fm

Онлайн

Դեղատներում դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի բազմաթիվ խախտումներ են արձանագրվել

2018-04-09 14:47 , Общество, 2397

Դեղատներում դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի բազմաթիվ խախտումներ են արձանագրվել

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության և տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մարտի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են դեղատնային այցեր: Շրջայցերի նպատակն է եղել տեղում ծանոթանալ դեղատների աշխատակիցների իրազեկվածության մակարդակին՝ ՀՀ կառավարության 2017թ․ նոյեմբերի 9-ի թիվ 1402-Ն որոշմամբ կարգավորվող դեղատոմսերի գրման և դեղերի բաց թողնման կարգի վերաբերյալ, ինչպես նաև կատարել լրացուցիչ իրազեկման աշխատանքներ և արձանագրել նշված կարգի խախտումների դեպքերը:

Տեսչական մարմնից տեղեկացնում են, որ նշված ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կատարվել են 481 դեղատնային այցեր։ Արձանագրվել են առանց դեղատոմս պահանջելու դեղատոմսով դուրս գրվող դեղերի՝ մասնավորապես հակավարակային դեղերի բաց թողնման 57 դեպք, որից 35-ը՝ Երևանում և Կոտայքի մարզում, 3-ը՝ Լուռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում, 11-ը՝ Արարատի և Արմավիրի մարզերում, 5-ը՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, իսկ 3-ը Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում։

Դեղատնային այցերի ընթացքում բացահայտվել են բժիշկների կողմից դեղատոմսերի գրման և դեղատան աշխատակիցների կողմից դեղեր բաց թողնելուկարգի խախտումներ և թերություններ:

«Մասնավորապես եղել են դեպքեր, երբ դեղատուն է ներկայացվել դեղատոմսի միայն մեկ օրինակ, սակայն սահմանված կարգի համաձայն (http://moh.am/#1/612 )նախատեսվում է երկու օրինակ, որից մեկը պետք է պահվի դեղատանը, մյուսը՝ պացիենտի մոտ: Առանձին դեպքերում դեղագետը հրաժարվել է դեղը բաց թողնել դեղատոմսում կնիքի բացակայության պատճառով, սակայնդեղատոմսի վրա ոչ բժշկի, և ոչ էլ բուժհաստատության կնիքը պարտադիր չեն. դեղատոմսը հաստատվում է բուժող բժշկի (թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող ինչպես նաև անվճար և արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեպքում նաև բուժհաստատության տնօրենի կամ տնօրենի տեղակալի) ստորագրությամբ։ Դեղատոմսերում բացակայել են բժշկի անուն-ազգանունը (կամ գրված է եղել անընթեռնելի ձեռագրով) և ստորագրությունը․ բուժող բժշկի անուն-ազգանունը (գրված ընթեռնելի ձեռագրով կամ տպագիր) և ստորագրությունը դեղատոմսի վրա պարտադիր են»,-հայտնում են առողջապահական տեսչական մարմնից:

Միաժամանակ նշվում է, որ շրջայցերի ընթացքում հայտնաբերվել են դեղատոմսեր, որտեղ լրացված չեն եղել պացիենտի ամբուլատոր բժշկական քարտի համարը, սակայն բժիշկը պարտավոր է դեղատոմսի վրա լրացնել պացիենտի ամբուլատոր բժշկական քարտի կամ բուժմանը վերաբերող այլ փաստաթղթի (հիվանդության պատմագիր, ամփոփաթերթ և այլն) համարը։ Գրանցվել են դեպքեր, երբ դեղը գրված է եղել առևտրային անվանմամբ, սակայն ըստ սահմանված կարգի՝ բժիշկը պարտավոր է դեղատոմսը գրել դեղի համընդհանուր անվանումով, իսկ առևտրային անվանումով գրելու դեպքում դեղատոմսին պետք է կցել առանձին պատճառաբանված հիմնավորում: Հավելենք նաև, որ վերոնշյալ թերություններով և առհասարակ սահմանված կարգին չհամապատասխանող դեղատոմսերի հիման վրա դեղատան աշխատակցի կողմից չպետք է բաց թողնվեն դեղեր:

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմինը բժիշկներին, դեղագետներին, դեղագործներին և հատկապես խոշոր դեղատնային ցանցերի, ինչպես նաև բուժհաստատությունների տնօրեններին հորդորում է պահպանել օրենքով սահմանված կարգը՝վերոնշյալ թերություններն ու խախտումները բացառելու նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть