ՀՀ կառավարությունում այսօր կայացել է վերջին դռնբաց նիստը, որն, ըստ էության, նաև գործող կառավարության վերջին նիստն էր. ապրիլի 9-ին` ՀՀ նախագահի երդման արարողությունից հետո, կառավարությունը հրաժարական կտա, ապրիլի 17-ին կլինի վարչապետի ընտրությունը, որից հետո` 5-օրյա ժամկետում, նախագահին կներկայացվեն կառավարության անդամների թեկնածուները, իսկ 15-օրյա ժամկետում պետք է կառավարության անդամների 2/3-ը նշանակված լինեն:
«Երբ նախագահի կողմից կառավարության 2/3-ը նշանակված լինի, կազդարարվի նոր կառավարության ձևավորումը»,-գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Մինչ այդ՝ կառավարության այսօրվա վերջին հրապարակային նիստից մանրամասները՝ Լիանա Մարգարյանի պատրաստած աուդիոռեպորտաժում.