Պայթյուն՝ Հյուսիսային պողոտայում. կան վիրավորներ - RadioVan.fm

Онлайн

Պայթյուն՝ Հյուսիսային պողոտայում. կան վիրավորներ

2018-04-02 21:24 , Общество, 2500

Պայթյուն՝ Հյուսիսային պողոտայում. կան վիրավորներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում գործող «Բուրգեր Քինգ» օբյեկտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության մեծ թվով բրիգադներ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պայթյունի հետևանքով կան վիրավորներ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունն առաջացել է գազաբալոնից, սակայն դա վերջնական չէ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ:

Лента

Рекомендуем посмотреть