Շվեյցարական Nestle ընկերությունն արտադրելու է նոր տեխնոլոգիայով աշխարհում առաջին շոկոլադե բատոնը, որում զգալիորեն նվազեցվելու է շաքարի պարունակությունը։
«interfax»-ը հղում անելով ընկերության տարածած հաղորդագրությանը՝ գրում է,որ նոր բանաձևերը փորձարկվել են Milkybar Wowsomes սպիտակ շոկոլադե բատոններում:
Ընկերությունը վստահեցնում է, որ դրանցում շաքարի պարունակությունը սովորականից 30%-ով ավելի քիչ է, իսկ արհեստական քաղցրացուցիչները բացակայում են։ Բացի այդ, այլ բնական բաղադրիչների ավելացման հաշվին՝ բատոնների կալորիականությունը նվազել է ընդամենը 3%–ով։
«The Guardian»-ի հաղորդմամբ՝ Nestle-ի նոր՝ Milkybar Wowsomes բատոնները վաճառքի կհանվեն Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում հաջորդ շաբաթ։Դրանց արժեքն ավանդական տարբերակից բարձր կլինի: Նշվում է, որ կաթնային այդ բատոնները՝ առավելապես նախատեսված երեխաների սպառման համար, Մեծ Բրիտանիայում վաճառվում են 1936 թվականից: