Կեմերովյան աղետից հետո Վարումը հրաժարվել է կատարել իր «Զիմնյայա վիշնյա» երգը - RadioVan.fm

Онлайн

Կեմերովյան աղետից հետո Վարումը հրաժարվել է կատարել իր «Զիմնյայա վիշնյա» երգը

2018-03-30 15:02 , Культура, Шоу бизнес, 1652

Կեմերովյան աղետից հետո Վարումը հրաժարվել է կատարել իր «Զիմնյայա վիշնյա» երգը

Կեմերովյան ողբերգությամբ պայմանավորված համառուսաստանյան սգո օրից հետո երգչուհի Անժելիկա Վարումը և Լեոնիդ Ագուտինը Իրկուտսկում կայացած համերգի ժամանակ ծրագրից հանել են բոլոր ուրախ երգերը, այդ թվում՝ 1996 թվականի հիթ, ողբերգության վայրի հետ ասոցացվող «Զիմնյայա վիշնյա» երգը։

«Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո այս անունով ստեղծագործություն կատարելը տեղին չէ»,-գրում է «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ը՝ նշելով, որ Իրկուտսկի համերգից գոյացած ողջ հասույթը Վարումը տրամադրելու է Կեմերովոյում զոհվածների ընտանիքներին։

«Մենք Իրկուտսկի մարզում չեղարկել ենք երկու համերգ, երկար էին խորհրդակցում բուն Իրկուտսկի վերաբերյալ, սակայն, այդուամենայնիվ, որոշեցինք անցկացնել այն: Շնորհակալություն, որ եկաք: Միասին մենք կօգնենք սարսափելի ողբերգության զոհերի ընտանիքներին»,-համերգի մեկնարկին հանդիսատեսին ասել են երաժիշտները:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա։

Մարտի 28-ը Ռուսաստանի Դաշնությունում սգո օր էր:

Лента

Рекомендуем посмотреть