«Մարդասպաննե՛ր», «Հրաժարակա՛ն». Կեմերովոյում բողոքի ցույցեր են սկսվել - RadioVan.fm

Онлайн

«Մարդասպաննե՛ր», «Հրաժարակա՛ն». Կեմերովոյում բողոքի ցույցեր են սկսվել

2018-03-27 14:41 , Мир, 1948

«Մարդասպաննե՛ր», «Հրաժարակա՛ն». Կեմերովոյում բողոքի ցույցեր են սկսվել

Այսօր վաղ առավոտյան Կեմերովոյի հարյուրավոր բնակիչներ ինքնաբուխ հավաքվել են քաղաքի կենտրոնում՝ իշխանություններից պահանջելով ճշմարտությունն ասել «Զիմնյայա վիշնյա» առևտրի և զվարճանքի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ: «Մարդասպաննե՛ր», «Հրաժարակա՛ն». այս վանկարկումներով քաղաքացիները բարձրաձայնում են, որ չեն հավատում զոհերի թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը, ըստ որի այդ թիվը 64 է՝ այդ թվում 9 երեխա:

Ակցիայի մասնակիցները պահանջում են քաղաքի իշխանությունների հրաժարականը:

Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել ու հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը:

Քննությամբ ձեռք են բերվել ապացույցներ՝ առ այն, որ լուրջ բացթողումներ են եղել ինչպես առևտրի կենտրոնը շահագործման հանձնելիս, այնպես էլ շահագործման ընթացքում: Դեռ ավելին, պարզվել է, որ տարհանման ելքերը փակ են եղել, իսկ առևտրի կենտրոնի աշխատակիցը հրդեհի մասին ահազանգ ստանալուց հետո անջատել է ազդարարման համակարգը:

Նշենք, որ երեկվանից Կեմերովոյում եռօրյա սուգ է հայտարարվել:

Лента

Рекомендуем посмотреть