Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի զոհերի թիվը մի քանի տասնյակի է հասել - RadioVan.fm

Онлайн

Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի զոհերի թիվը մի քանի տասնյակի է հասել

2018-03-26 11:59 , Мир, 1608

Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի զոհերի թիվը մի քանի տասնյակի է հասել

ՌԴ Կեմերովոյի շրջանի «Զիմնյայա վիշնյա» հնգահարկ առևտրի և զվարճանքի կենտրոնում երեկ՝ մարտի 25-ին բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը շուրջ հինգ տասնյակի է հասել: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հղումով: Հրդեհի վայրում հայտնաբերվել է 53 դի, որից 9-ը երեխաներ են։

69 մարդ, այդ թվում՝ մոտ 41 երեխա, համարվում է անհետ կորած։

Հրդեհի ստույգ պատճառը հայտնի չէ։

Աղետի գոտում աշխատում են բժիշկների, փրկարարական և հրշեջ խմբեր։

Հրդեհի փաստով հարուցվել է քրեական գործ։

Տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Սերժ Սարգսյանն անկեղծ և խորին ցավակցություններ է հայտնել ՌԴ նախագահին և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խնդրելով զոհվածների բարեկամներին ու մերձավորներին փոխանցել կարեկցանքի և զորակցության խոսքեր, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։

Лента

Рекомендуем посмотреть