Онлайн

Վարչապետ, 3 փոխվարչապետ, 17 նախարար. ՀՀ նոր կառավարության կառուցվածքը հաստատվել է

2018-03-23 19:32 , Политика, 1005

Վարչապետ, 3 փոխվարչապետ, 17 նախարար. ՀՀ նոր կառավարության կառուցվածքը հաստատվել է

Հայաստանի խորհրդարանն այսօր 63 կողմ, 26 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքը` կից օրենսդրական փաթեթով, ըստ որի սահմանվում է, որ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետներից և 17 նախարարներից: Միաժամանակ սահմանվում են կառավարության կազմավորման հիմքերը և վարչապետի հրաժարականի իրավիճակները:

Փաթեթի ընդունման արդյունքում ունենալու ենք «քաղաքական ամբողջական պատասխանատու կառավարություն և ամբողջական պատասխանատու վարչապետի պաշտոն»՝ ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է հարակից զեկուզող ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

Կոստանյանը չի կիսել շրջանառվող այն կարծիք-համոզմունքները, որ պառլամենտական կառավարման համակարգը նպաստելու է «սուպերվարչապետական» ինստիտուտի ստեղծմանը:

«Երբ որ մարդու վրա դնում ես պարտավորություններ՝ դա ոչ թե իր իրավունքներն է ավելացնում, այլ պարտասխանատվությունն է ծանրացնում և, այդ տեսակետից, մենք ոչ թե «սուպերվարչապետի» պաշտոն ենք ստեղծում (ես ուղղակի այդ տերմինը օգտագործում եմ, որովհետև դա շատ է օգտագործվում), այլ մենք ստեղծում ենք իր ժողովրդի առաջ, իր պառլամենտի առաջ քաղաքական բացարձակ պատասխանատվություն ունեցող վարչապետ»,-խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարել է Գևորգ Կոստանյանը:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ գործնականում սկիզբ է դրվում պառլամենտական կառավարման ձևին, այն միաժամանակ հանդիսանալու է պետական ապարատի գործունեության հիմքը»,-ասել է նա:

Лента

Рекомендуем посмотреть