Онлайн

Անձնագրայիններում տրվող դիմումի ձևաթուղթն անվճար է. վարչության պետն իրազեկում է

2018-03-21 15:04 , Общество, 242

Անձնագրայիններում տրվող դիմումի ձևաթուղթն անվճար է. վարչության պետն իրազեկում է

Անձնագրային ծառայություն դիմելիս, եթե նույնիսկ դիմումները լրացվում են ՀՀ օրենսդրությամբ հաստատված և ծառայության կողմից տրամադրվող ձևաթղթերով (օրինակ՝ հաշվառման դիմումներ, հին նմուշի անձնագիր ստանալու դիմումներ և այլն), օրենքով տվյալ գործողության համար սահմանված պետական տուրքից բացի այլ վճար չի գանձվում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին ուղղված իրազեկող-գրառում է կատարել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Ընդ որում, եթե անձնագրային գործողության համար սահմանված է պետական տուրք, վճարները ընդունվում են բացառապես անդորրագրերով. կանխիկ գումար չի ընդունվում»,-եզրափակել է գրառումը Մնացական Բիչախչյանը:

Лента

Рекомендуем посмотреть