Հայտնի են ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարից տուժածների անունները - RadioVan.fm

Онлайн

Հայտնի են ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարից տուժածների անունները

2018-03-20 19:13 , Общество, 1847

Հայտնի են ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարից տուժածների անունները

Այսօր առավորտյան Ռուսաստանի Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհին վթարի ենթարկված Երևան-Մոսկվա ավտոբուսում եղել են 50 ուղևոր և 2 վարորդ՝ 1972 թվականին ծնված Տիգրան Բաբախանյանն ու 1974 թվականին ծնված Արկադի Թադևոսյանը. մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող ՛՛Как дома՛՛ հյուրանոց: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ա.Դ. Սուքիասյանը և բեռնատարի վարորդը (1961 թ. ծնված Ն. Սիոնին) տեղում մահացել են: Վարորդները և ուղևորներ՝ 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը, 1988 թ. ծնված Մելիք Հայրապետյանը, 1982 թ. ծնված Եղիշե Համբարձումյանը, 1964 թ. ծնված Արմեն Մուրադյանը, 1961 թ. ծնված Վարյա Օհանյանը, 1969 թ. ծնված Դավիթ Վերմիշյանը և 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանը հոսպիտալացվել են Պավլովսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ Դ. Սարդարյանի, Մ. Հայրապետյանի, Տ. Բաբախանյանի և Ե. Համբարձումյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության»,-ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան՝ ժամը 9։00-9։30-ի սահմաններում Երևան-Տվեր ուղղությունը սպասարկող 308 AF 68 պետհամարանիշի «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը, որը պատկանում է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը, Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանում բախվել է բեռնատարին։ Ավտոբուսի ուղևորներից մեկը և բեռնատարի վարորդը տեղում մահացել են:

Лента

Рекомендуем посмотреть