Ռուսաստանում վթարվել է Երևան-Տվեր ուղղությունը սպասարկող ավտոբուսը. կա երկու զոհ - RadioVan.fm

Онлайн

Ռուսաստանում վթարվել է Երևան-Տվեր ուղղությունը սպասարկող ավտոբուսը. կա երկու զոհ

2018-03-20 14:06 , Общество, 1185

Ռուսաստանում վթարվել է Երևան-Տվեր ուղղությունը սպասարկող ավտոբուսը. կա երկու զոհ

Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանում այսօր՝ մարտի 20-ին, ժամը 9։00-9։30-ի սահմաններում,տեղի է ունեցել ավտովթար։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխանցմամբ՝ Երևան-Տվեր ուղղությունը սպասարկող 308 AF 68 պետհամարանիշի «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը, որը պատկանում է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը, բախվել է բեռնատարին։

Ավտոբուսում եղել է 48 ուղևոր և 2 վարորդ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները պարբերաբար կապիմեջ են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և ՌԴ տրանսպորտի նախարարության համապատասխան ներկայացուցիչների հետ։

Նրանց հաղորդմամբ՝ վիրավորները ստացել են առաջին բուժօգնություն։

Վթարի հետևանքով կա 2 զոհ, որից մեկըբեռնատարի վարորդն է։

Չտուժած ուղևորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի «Как дома» հյուրանոցում:

Վթարի պատճառներն ու մյուս մանրամասները ճշտվում են, որոնց մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Лента

Рекомендуем посмотреть