Մխիթարյանը լավագույն մարզիկի իր մեքենան նվիրաբերել է զինծառայողների վերականգնողական կենտրոնին - RadioVan.fm

Онлайн

Մխիթարյանը լավագույն մարզիկի իր մեքենան նվիրաբերել է զինծառայողների վերականգնողական կենտրոնին

2018-03-19 18:08 , Общество, 1228

Մխիթարյանը լավագույն մարզիկի իր մեքենան նվիրաբերել է զինծառայողների վերականգնողական կենտրոնին

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր հյուրընկալվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բուժանձնակազմի հետ:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ:

Հայազգի ֆուտբոլիստը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերել է վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին:


Նշենք, որ ՄԽիթարյանը հայրենիքում է՝ մարտի 24-ին եւ 27-ին Երեւանում էստոնիայի եւ Լիտվիայի հետ կայանալիք ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть