Онлайн

Ովքեր և ինչպես են կառավարում Ձեր փողերը՝ տեղեկացեք անձամբ

2018-03-16 14:27 , Общество, 256

Ովքեր և ինչպես են կառավարում Ձեր փողերը՝ տեղեկացեք անձամբ

Կենսաթոշակային միջոցների կառավարիչները և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան մարտի 29-ին հայտարարում են Բաց դռների օր: Նպատակը քաղաքացիներին իրազեկելն է, թե ովքեր և ինչպես են կառավարում նրանց փողերը, որտեղ են դրանք ներդրվում, և, առհասարակ, Բաց դռների օրվա շրջանակում այցելուներին կպատմվի կուտակային կենսաթոշակային համակարգում կենսաթոշակային ընկերությունների դերի և գործառույթների, ինչպես նաև դեպոզիտարիայի դերի մասին:

Ինչպես հայտնում են Կենտրոնական դեպոզիտարիայից՝ տեղերը սահմանափակ են, ու հարցեր կկարողանան տալ միայն առաջին 20 գրանցված մասնակիցները, ովքեր համապատասխան հաստատում կստանան, իսկ մասնակցության համար գրանցվել կարող են հետևյալ հղմամբ՝ մինչև մարտի 28-ը:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1–ից 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։ Համակարգին մինչ այժմ միացած են հանրապետության պետական կազմակերպությունների աշխատակիցները։ 2018 թ.–ի հուլիսի 1–ից «պարտադիր» բաղադրիչը պարտադիր կդառնա նաև մասնավոր հատվածի աշխատակիցների համար։

Лента

Рекомендуем посмотреть