Առաջնագծում տեխնիկական սարքավորումները կսնուցվեն արևային պանելներով - RadioVan.fm

Онлайн

Առաջնագծում տեխնիկական սարքավորումները կսնուցվեն արևային պանելներով

2018-03-13 14:33 , Общество, 1238

Առաջնագծում տեխնիկական սարքավորումները կսնուցվեն արևային պանելներով

Առաջնագծում տեղակայված մի շարք դիրքերում տեղադրվել են արևային պանելներ և մարտկոցներ՝ տեխնիկական սարքավորումները սնուցելու նպատակով: Արևային պանելների առաջին խմբաքանակը տեղադրվել է մարտ ամսին, ևս մեկ փուլով նախատեսվում է համակարգեր տեղադրել ընթացիկ տարում: Այս մասին տեղեկանում ենք «Արցախպրես»-ից:

Նախաձեռնությունը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամինն է, որի գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ծրագրի նպատակը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին աջակցեն է:

«Արևային համակարգերի պատրաստումը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը պատվիրել է Հայաստանում գործող «Արփի Սոլար» կազմակերպությանը: Ընկերության կողմից պատրաստված տվյալ արևային համակարգերը մոբիլ են, հեշտ տեղափոխվող և օժտված բավականաչափ հզորությամբ»,-ասել է Մ. Հովհանիսյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը շարունակական է լինելու:

Лента

Рекомендуем посмотреть