Մնա՛ ծննդավայրումդ, բայց ճամփորդիր աշխարհով մեկ, տես ու սովորիր ամեն լավ բան ու տանդ լույսը ավելի վառ դարձրու, որ ապրածդ օրերը լցվեն իմաստով:
Ռադիո Վանի և Ժակի այսօրվա հյուրերն են՝ «Սևան» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Գոհար Մնացականյանը և մարքետինգի մասնագետ Մանե Սերգոյանը:
«Սևանը մեր տունն է, - ասում է Մանեն։ - Իսկ եթե տունդ չսիրունացնես, չշենացնես, որ այդտեղ քեզ ավելի հարմար լինի ապրել, ապա ինչի՞ համար ես դա տուն անվանում»։
Օգոստոսին հերթական փառատոնային օրերն են: Արդեն ընդունվում են հայտեր և շատ աշխատանք կա անելու այս ուղղությամբ: Հետաքրքիր զրույցի բոլոր մանրամասները՝ մեր տեսանյութում։