«Սյունիքի մարզի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում»․ դեսպան Զոհուրի - RadioVan.fm

Онлайн

«Սյունիքի մարզի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում»․ դեսպան Զոհուրի

2022-11-22 18:35 , Политика, 303

«Սյունիքի մարզի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում»․ դեսպան Զոհուրի

«Սյունիքի մարզի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում»․ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին է ընդգծել՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ այսօր կայացած հանդիպմանը։ Ի պատասխան Վարդապետյանի՝ Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ բարձր գնահատականի, դեսպան Զոհուրին վերահաստատել է Իրանի համար Սյունիքի մարզի կարևորությունը։

Հիշեցնենք՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը բացվել է ս․թ․ հոկտեմբերի 21-ին։ Պաշտոնական բացման արարողության նախօրեին, ի դեպ, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրանական կողմը դեմ է տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությանը։

Лента

Рекомендуем посмотреть