Ադրբեջանցիները հրաձգային զինատեսակներից Սարուշենում կրակել են հողագործների ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցիները հրաձգային զինատեսակներից Սարուշենում կրակել են հողագործների ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ

2022-11-22 19:55 , Общество, 551

Ադրբեջանցիները հրաձգային զինատեսակներից Սարուշենում կրակել են հողագործների ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել Ասկերանի Սարուշեն համայնքում գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ․ ոստիկանություն Կարմիր Շուկայի բաժանմունք ահազանգը ստացվել է այսօր՝ 14։30-ին։

Արցախի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանությունից են հայտնում՝ հիշեցնելով, որ երեկ՝ նոյեմբերի 21-ին, ժամը 11:00-ի սահմաններում ևս նույն վայրում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը:

Քաղաքացիական անձանց շրջանումտուժածներ չկան:

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը փաստերը հավաքագրել ու փոխանցել է խաղաղապահ զորակազմին:

Лента

Рекомендуем посмотреть