Վաղը՝ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ ՀՀ ոստիկանությունը հայտնում է․
«Արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ:
Պատճառված անհարմարությունների համար ոստիկանությունը հայցում է մեր քաղաքացիների ըմբռնումն ու ներողամտությունը»:
Նշենք՝ վաղը կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է նաև Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը։