Ճապոնիան շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրաբերել Հայաստանին, որոնցից 35-ը գծային, իսկ 4-ը` ռեանիմոբիլ․ ժամանակակից սարքավորումներով և հարակից այլ պարագաներով հագեցած մեքենաները կհամալրեն Երևանի շտապօգնության պարկը:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնելով, որ շտապբուժօգնության մեքենաները մեր երկրին են նվիրաբերվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքված «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում ու որ՝ Ծրագրի արժեքը 3,5 մլն դոլար է, շեշտում են, որ մարզային կայանները նոր շտապօգնության մեքենաներով կհամալրվենպետական բյուջեի հաշվին:
Հավելենք՝ Ճապոնիայի կառավարության կողմից Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում Հայաստանին նվիրաբերված շտապբուժօգնության նոր մեքենաների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։