Մինչև 2023-ի ավարտը Հայաստանում և Վրաստանում նախատեսվում է ստեղծել արագ արձագանքման բժշկական թիմեր - RadioVan.fm

Онлайн

Մինչև 2023-ի ավարտը Հայաստանում և Վրաստանում նախատեսվում է ստեղծել արագ արձագանքման բժշկական թիմեր

2022-11-21 19:55 , Политика, 540

Մինչև 2023-ի ավարտը Հայաստանում և Վրաստանում նախատեսվում է ստեղծել արագ արձագանքման բժշկական թիմեր

Մինչև 2023 թվականի ավարտը Հայաստանում և Վրաստանում նախատեսվում է ստեղծել արագ արձագանքման բժշկական թիմեր (ԱԱԲԹ), որոնք կհավաստագրվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային մարդասիրական առաքելություններին:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ հայաստանյան Արագ արձագանքման բժշկական թիմը մասնակցել է Թբիլիսում կայացած անդրսահմանային աշխատաժողովին:

«Միջոցառումը կնպաստի տարածաշրջանային համագործակցության և համակարգման ընդլայնմանը»,- նշել է աշխատաժողովին առցանց ձևաչափով միացած առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ շեշտադրելով արագ արձագանքման բժշկական թիմերի կարևորությունը:

Лента

Рекомендуем посмотреть