Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից երեկ՝ նոյեմբերի 20-ին, ժամը 21:00-ին, կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունում նշված է, որ հայկական կողմը կորուստներ չունի ու որ՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: