Ադրբեջանցիները կրակել են Հացի գյուղի դաշտում տրակտորով աշխատող քաղաքացու ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցիները կրակել են Հացի գյուղի դաշտում տրակտորով աշխատող քաղաքացու ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ

2022-11-18 15:55 , Право, 434

Ադրբեջանցիները կրակել են Հացի գյուղի դաշտում տրակտորով աշխատող քաղաքացու ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ

Այսօր ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում տրակտորով աշխատող քաղաքացու ուղղությամբ. Արցախի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանությունից են հայտնում՝ նշելով, որ միջադեպը ժամը 12:15-ին է գրանցվել, երբ Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել։

Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել են։ Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

Նյութեր են նախապատրաստվում ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար։

Лента

Рекомендуем посмотреть