«Այբ» դպրոցը հայտնում է այսօր կայացած պատմական թռիչքի մասին․ բաց տիեզերք է ուղարկվել դպրոցի աշակերտների նախագծած սարքը (payload)՝ Հնդկաստանից Skyroot Aerospace կազմակերպության ենթածրային հրթիռով։
Ենթաուղեծրային հրթիռում տեղադրված «Այբ»-ի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի աշակերտների նախագծած 197 գրամանոց սարքը բաց թողվել տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն հատել է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։
Սարքը տիեզերքում մնալու է 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ է հավաքելու հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։